Հասարակական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրանսեյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, քննարկել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հեռանկարն ու հնարավորությունները:

Փոխվարչապետը նշել է, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ երկու պետությունների համագործակցությունն ունի մեծ ներուժ և, ըստ նրա, միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել լուրջ ձեռքբերումների: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է Հայաստանում մեկնարկած բարեփոխումներն ու հավաստիացրել, որ Արցախում ևս ձեռնամուխ են եղել իրականացնել բարեփոխումներ մի շարք ոլորտներում՝ ի նպաստ Արցախի ժողովրդի բարեկեցության:

Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև ապրանքաշրջանառության աճի, Արցախում ներդրումների և արտահանման խթանման հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում