Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Փանիկում տեղի ունեցածի առնչությամբ ծառայողական քննություն է սկսել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հուլիսի 17-ին զորավարժություն են անցկացրել Արթիկի տարածաշրջանի Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում։ Փանիկում տեղի ունեցածի ուղղությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Նշենք, որ հուլիսի 18-ին մարզպետն ընդունել է ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պալյուխովիչին: «Հանդիպման ընթացքում ասացին, որ եղել է ֆորս- մաժորային իրավիճակ: Հրամանատարության կողմից հրաման չի եղել: Վստահեցրին, որ հաջորդ անգամ չի կրկնվի և ներողություն խնդրեցին բնակիչներից կատարվածի համար՝ նշելով, որ սա նմանատիպ առաջին դեպքն է, և վստահեցնելով, որ մեղավորները պատասխան են տալու»,-նշեց Շիրակի մարզպետը՝ փաստելով, որ նույնիսկ հայ-ռուսական միջպետական պայմանագրով էլ է նախատեսված նման միջոցառումների՝ վարժանքների դեպքում նախապես տեղեկացնել մարզպետին և համայնքի բնակիչներին:

Հանդիպման ավարտից հետո հրամանատարի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ինքը մարզպետին փոխանցել է 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ներողությունը դեպքի առթիվ: «Ես այս պահին չեմ կարող ավելի մանրամասն պատասխանել, քանի որ ծառայողական քննություն ենք անցկացնում, իսկ քննության արդյունքներն անպայման ձեզ կհայտնենք»,-նշեց հրամանատարի տեղակալը:

Փանիկ գյուղի վարչական տարածքի մոտակայքում տեղի ունեցած զորավարժություններն ուղեկցվել են կրակոցներով, պայթյուններով: Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժությունների անցկացման վայր երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացվել:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը