Մշակույթ

Նախարար Լիլիթ Մակունցը մշակույթի ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը

1 րոպեի ընթերցում

Նախարար Լիլիթ Մակունցը մշակույթի ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ոլորտում կարևորում է մրցակցային թափանցիկ դաշտի ստեղծումը: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեզ համար կարևոր է մրցակցային թափանցիկ դաշտի ապահովումը: Նախարարի՝ իմ գործունեության ընթացքում հասկացել եմ, որ դրա բացակայության պատճառով մշակութային գործիչների պակաս ունենք»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ կարևորում է մշակութային քննարկումները, որոշումների լուծումների փնտրտուքը:

Նախարարի խոսքով՝ արվեստագետներից ակնկալում են բարձրագույն արժեքների ստեղծում: Հասարակության համար սա կարևորագույնն է:

Մակունցի խոսքով՝ մշակութային ռազմավարության ստակ տեսլական ունեն: Նախարարը կարևորեց մշակույթ-կրթություն կապի վերահաստատումը: «Մեր քաղաքական ուղերձներից է ստեղծարար արդյունավետության ուղղութամբ աշխատելը, ապակենտրոնացումը, մշակույթի համաչափ զարգացումը մարզերում»,-նշեց նա ու հավելեց՝ մշակութային կյանքը պետք է զարգացած լինի ոչ միայն մայրաքաղաքում:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում