Մշակույթ

Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի

1 րոպեի ընթերցում

Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է նախարարին կամ նախարարությանը կից խորհրդի ստեղծում, որում ներգրավված կլինեն մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր որդեգրած մոտեցման համաձայն` պետք է ստեղծվի նախարարությանը կամ նախարարին կից այնպիսի մի մարմին, որը անկախ նախարարի և քաղաքական փոփոխությունից, պետք է հստակ պատկերացում ունենա, թե մշակութային ինչ ռազմավարություն է պետք: Խորհուրդը պետք է հստակ իմանա՝ ինչ քայլերով առաջ շարժվել»,-նշեց Մակունցը:

Նախարարի հավաստմամբ՝ խորհրդում ներգրավված են լինելու մշակույթի ոլորտիներկայացուցիչներ, որոնք քաջատեղյակ են խնդիրներին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում