Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին տեղափոխեցին կենդանաբանական այգի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին հուլիսի 13-ին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ կենդանին մոտ 40 օր կարանտինային շրջան կանցնի, ապա պայմաններ կստեղծվեն թռչնին ցուցադրելու համար: «Բվեճը մոտավոր հաշվարկներով 30-40 տարեկան է: Այդ տեսակի թռչուններն ապրում են մինչև 80 տարի: Թռչունին վնասված են բերել «Հաղթանակի» այգի: Նրա աչքը վնասված է, բայց ընդհանուր առմամբ առույգ է»,-տեղեկացրին այգուց:

Բվեճը ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայնսակավաթիվ ու խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Խոցելի» կարգավիճակով: Թռչունը բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ:

Հայերեն

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, նրանց հետ կապվող այլ հասցեներում

Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա

Թրամփը պատրաստ է ընդունել միջանկյալ ընտրությունների արդյունքները և աշխատել դեմոկրատների հետ

Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 9 զոհ

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբեր 4-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի օրվա առթիվ