Կարծիքներ

Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները հիանալու են ՏՏ ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններով

2 րոպեի ընթերցում

Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները հիանալու են ՏՏ ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություններով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի կարծիքով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ մասնակիցներին կզարմացնեն այն փայլուն հաջողությունները, որ Հայաստանը գրանցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի դեսպանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Աշնանը Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին այս երկիրը ֆրանկոֆոն երկրների մասնակիցներին կապշեցնի ՏՏ ոլորտում գրանցած հաջողություններով: Հայաստանի իշխանություններն առաջարկել նաև տնտեսական ֆորում անցկացնել գագաթնաժողովի շրջանակում: Ֆրանսիական իշխանությունները ողջունում են այդ առաջարկը:Կարծում եմ, որ այդ տնտեսական ֆորումի շնորհիվ կձևավորվի ներդրողների և գործարարների մի ամբողջ ցանց, որոնք կորդեգրեն ՏՏ ոլորտի առաջնահերթությունները»,-ասաց Լաքոտը:

Նրա կարծիքով՝ տնտեսական ֆորումը եզակի հնարավորություն կլինի նաև հայ գործարարների համար: Դրա միջոցով նրանք կկարողանան ավելի սերտորեն հաղորդակցվել և ճանաչել ֆրանկոֆոն երկրներին ու նրանց հնարավորությունները:

Լաքոտի խոսքով՝ սեպտեմբերին նախատեսվում է Փարիզում ֆրանսիական «Թումո»-ի բացում: Նա կարծում է, որ գագաթնաժողովից հետո բոլոր ֆրանկոֆոն երկրները պետք է ցանկություն հայտնեն իրենց երկրներում ևս «Թումո» ունենալու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում