Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը գնաց 30-օրյա արձակուրդի: Այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կառավարության կողմից ներկայացված մի շարք օրենքների նախագծերի ընդունումից հետո: «Այսօր խոսեցինք բարեխիղճ վարորդներից, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել բարեխիղճ պատգամավորներին, որ այսօր աշխատեցինք ու ավարտեցինք արտահերթ նստաշրջանը: Անցնում ենք 30-օրյա մեր արձակուրդներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ԱԺ նախագահը:

Հուլիսի 12-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքումլրացումներ կատարելու մասին» ՀՀօրենքի նախագիծը, «Ազդարարման համակարգի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վերջինի համաձայն՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ և երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

Հայերեն English Русский

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին