Հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ զինծառայությունից խուսափած շուրջ 100 երիտասարդ է վերադարձել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչից հետո, հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության և էքստրադիցիայի բաժնի պետ, փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը և հավելեց, որ նախորդ տարվա համեմատ այն եռապատկվել է:

«Այդ անձինք լսելով ՀՀ վարչապետի հորդորը, ինչպես նաև ոստիկանության կողմից տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր վերադարձել են Հայաստանի Հանրապետություն»,- ասաց Մուրադյանը:

Մուրադյանը կամավոր վերադարձող քաղաքացիներին խորհուրդ է տալիս, որպեսզի նախօրոք իրենց վերադարձի մասին տեղյակ պահեն իրավապահ մարմիններին:

« Հնարավորության դեպքում տեղյակ պահեն իրենց բնակության վայրը սպասարկող տարածքային ոստիկանությանը կամ տվյալ երկրում հյուպատոսությանը: Դա արվում է, որպեսզի նրանց վերադարձի մասին համապատասխան գրությունով տեղեկացվի տվյալ երկրի սահմանապահ զորքերին կամ ոստիկանության ստորաբաժանմանը»,- ասաց Մուրադյանը:

Նրա խոսքով, օդանավակայանում անձին դիմավորելու են ոստիկանության աշխատակիցները և ներկայացնելու նախաքննական մարմին, որտեղ կազմակերպվելու են խափանման միջոցի փոփոխման հարցերը, որից հետո նա պետք է ներկայանա զինվորական կոմիսարիատ:

Հայերեն

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26