Հասարակական

ՀՔԾ պետը վստահեցնում է, որ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի ապացույցներն օբյեկտիվ կգնահատվեն

1 րոպեի ընթերցում

ՀՔԾ պետը վստահեցնում է, որ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի ապացույցներն օբյեկտիվ կգնահատվեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքներ են տարվում 2015 թվականի հունիսին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ լրագրողների նկատմամբ բռնության գործերի բացահայտման ուղղությամբ։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պե՞տք է սպասել տեղաշարժ նաև վերոհիշյալ գործով։

«Ձեռք բերված ապացույցների հիման վրա օբյեկտիվ գնահատականներ կտրվեն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։

Հարցին, թե երեք տարվա ընթացքում ոչ մի ապացույց ձեռք չի՞ բերվել, Սասուն Խաչատրյանը պատասխանեց, որ չի ցանկանում այժմ ապացույցների մասին խոսել: Նա վստահեցրեց, որ ապացույցները կգնահատվեն օբյեկտիվ և կկայացվեն օբյեկտիվ որոշումներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում