Այս զորակոչի ընթացքում վարչապետ Փաշինյանի ուշադրության կենտրոնում լինելու է արդարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում այս զորակոչի ընթացքում արդարությունն է լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնական զինկոմիսարիատ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը:

«Ես անձամբ ստացել եմ սննդի որակին վերաբերող դիմումներ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ ՊՆ-ի տարբեր մարմիններ զբաղվում են ցանկացած դիմում-բողոքով:

Հարցին, թե այս զորակոչն ինչո՞վ է տարբերվում մյուսներից,վարչապետն ասաց՝ նրանով, որ կայանում է նոր Հայաստանում:

Փաշինյանը նշեց՝ իրենց առջև պլան չեն դրել բանակում կամ այլ տեղ բացահայտելու կոռուպցիոն ռիսկերը: «Ընդհանուր կանխավարկածն այն է, որ կոռուպցիա կա: Եվ կբացահայտվի այնքան, որքան կա՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր կենտրոնական զինկոմիսարիատ, որտեղ գտնվում է նաև նրա նորակոչիկ որդին՝ Աշոտ Փաշինյանը:

Հայերեն

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը