Հայ-ռուսական հարաբերությունները պետք է շարունակեն խորությամբ զարգանալ. Արամ Սաֆարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում հայ-ռուսական հարաբերություններին ուղղված վտանգ չի տեսնում: Այս մասին հուլիսի 7-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց վերլուծաբանը:

«Ես չեմ տեսնում այնպիսի մթնոլորտ, որը կարող է խորքային վնաս հասցնել հայ-ռուսական հարաբերություններին: Բայց իրողություն է, որ նոր կառավարությունը դեռ պետք է յուրացնի այն ամբողջ գործիքակազմն ու բառապաշարը, որը բնորոշ է հայ-ռուսական ավանդական, ջերմ, բարիդրացիական հարաբերություններին»,- նշեց Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքով` ՀՀ նոր իշխանությունների կողմից կարող են լինել չմտածված քայլեր: Դրանց կանխարգելումն, ըստ վերլուծաբանի, միան իշխանության մարմինների խնդիրը չէ:

«Այստեղ և հասարակությունը դեր ունի, և փորձագիտական միջավայրը, և քաղաքական միջավայրը: Իհարկե, նաև նոր իշխանությունը խնդիր ունի այդ դաշտի մեջ տեղավորվելու և հարմարվելու։ Առաջ եղել են այլ հանգամանքներ, արտահայտվել են այլ կարծիքներ և այդ կարծիքները բնակչության մի մասի մոտ ընդունելության են արժանացել, բայց այսօր իրողությունները փոխվել են։ Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրինական իշխանության ղեկավար է և դատապարտված է ներկայացնելու ողջ հայ ժողովրդի, ողջ հայաստանյան հասարակության տեսակետներն ու դիրքորոշումները»,- ասաց վերլուծաբանը:

Արամ Սաֆարյանը վստահեցնում է, որ հասարակության տեսակետները հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մեծամասամբ շարունակում են մնալ դրական: Նրա համոզմամբ, հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները պետք է խորությամբ և լայնությամբ շարունակեն զարգանալ:

Հայերեն Русский

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ՊՆ-ի կազմակերպած դասընթացի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում