Creative Armenia-ն կշարունակի տաղանդավոր արվեստագետներին բացահայտել նպաստել աշխարհում հայ մշակույթի հանրահռչակմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Creative Armenia մշակութային հիմնադրամը 1-ամյակն է տոնում: Հիմնադրամի նպատակն է բացահայտել Հայաստանի տաղանդավոր արվեստագետներին և նպաստել մշակութային զարթոնքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հիմնադրամի 1-ամյակի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը:

Լրագրողների հետ զրույցում, կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը Creative Armenia»-ի հետ համագործակցության վերաբերյալ ասաց, որ աջակցում է հիմնադրամին եւ հիմնադրամի խորհրդատուն է:

«Creative Armenia»-ն այսօր շատ հմտորեն է ներկայացնում իր գաղափարները: Նրա նպատակն է տաղանդավոր անձանց կարողությունները բացահայտել»,- շեշտեց Խանջյանը:

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, որպես Creative Armenia-ի հիմնադիր խորհրդատվական խորհրդի անդամ, եկել է քաջալերելու հիմնադրամին՝ Մշակույթի նախարարության և ՀԲԸՄ-ի հետ համագործակցության շրջանակում:

«Creative Armenia»-ն համախմբում է երիտասարդական ներուժն ու փորձում բացահայտել երաժիշտների տաղանդը: Այժմ մի քանի ֆիլմի գաղափար կա, աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասաց Թանկյանը:

Հիմնադիր Կարին Հովհաննիսյանը ընդգծեց, որ իրենց նպատակը հստակ է՝ ձգտել դեպի մշակութային զարթոնք:

«Մի խումբ արվեստագետների ՝ Արսինե Խանջյանի, Էրիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի և այլոց հետ միասին մենք ընդունել ենք այդ նպատակը: Մենք ցանկանում ենք հայ արվեստը տեսնել աշխարհի մեծ թանգարաններում, ցանկանում ենք, որ փառատոններում հայկական ֆիլմերը բարձր մրցանակներ ստանան»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ իրենց ցանկությունն է՝ աշխարհը ճանաչի Հայաստանը, որպես հզոր և ստեղծարար երկիր:

«Creative Armenia»-ն համագործակցում է ՀԲԸՄ-ի հետ՝ բացահայտելու տաղանդավոր հայ արվեստագետներին: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան այրեր, նախարարներ, դեսպաններ, մշակութային գործիչներ:

Հայերեն العربية

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն