Կայացել է Արշակ Փոլադյանի «Կողոպտված երազանքի ծնունդը» արաբերեն մենագրության շնորհանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ասադի անվան ազգային գրադարանում հուլիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Փոլադյանի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված «Կողոպտված երազանքի ծնունդը» արաբերեն մենագրության շնորհանդեսը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը, որը կազմակերպվել էր Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի հովանավորությամբ, ներկա էին Սիրիայի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Թաուֆի ալ-Իմամը, ՍԱՀ խորհրդարանի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պատգամավորներ, լրագրողներ, Սիրիայի գիտամշակությաին ոլորտի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դեսպան Փոլադյանի մենագրությունը ներկայացնելու համար ելույթ են ունեցել ՍԱՀ պառլամենտի պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Նորա Արիսյանը և սիրիացի անվանի մտավորական և հրապարակախոս, ՍԱՀ պառլամենտի անդամ, «Դար ալ-Շարկ» հրատարակչության դոկտոր Նաբիլ Տոոմեն: Բանախոսները նշել են, որ դեսպան Ա.Փոլադյանի գիրքն իր տեսակի մեջ բացառիկ է՝ որպես հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն և բախտորոշ ժամանակաշրջանի՝ Հայոց պետականության վերականգնման վերաբեյալ արաբերեն լեզվով մենագրություն։ Վերջիններս նաև բարձր են գնահատել ՀՀ դեսպանի գիտական գործունեությունը և ակտիվ ներդրումն արաբական աշխարհում, հատկապես Սիրիայում հայագիտական ուսումնասիրությունների ասպարեզում:

Իր խոսքում դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ մենագրությունը գիտաճանաչողական աշխատություն է, որն առաջին անգամ արաբերեն լեզվով համապարփակ գիտելիք է տալիս հայ ժողովրդի նորագույն պատմության առավել կարևոր շրջանի՝ 20-րդ դարի առաջին տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի և անկախության հռչակման մասին:

Գրքում տեղ են գտել այդ շրջանում Հայաստանի ղեկավար պաշտոններ զբաղեցնող այրերի հուշեր, նամակներ և այլ փաստաթղթեր, որոնք լույս են սփռում հայոց անկախության առաջին փորձառության դժվարությունների վրա։

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը լայն արձագանք է ստացել Սիրիայի գիտական և մշակութային շրջանակներում և լայնորեն լուսաբանվել է սիրիական ԶԼՄ-ներում:

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ