Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն. Ավետիս Կիտանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Լիբանանը զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժ ունեն: Բեյրութում լրագրողների հետ զրույցում Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը նշեց, որ այդ ուղղությամբ երկու երկրները նաև զգալի անելիք ունեն:

«2017 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին երկու ուղղություններով շատ ակտիվ երթևեկություն կար: Երկու ավիաընկերություններ աշխատում էին, արդյունքում գրեթե ամեն օր թռիչներ կային: Ստացվում էր, որ օրական 150-200 հոգի երթևեկում էր երկու ուղղությամբ: Արդյունքում՝ Լիբանանից Հայաստան գնացողների թիվը անցնում էր 40 հազարը, իսկ հակառակ ուղղությամբ՝ 11-12 հազարը»,-ասաց Ավետիս Կիտանյանը: Նա նշեց, որ այստեղ մեծ է զանգվածային լրատվամիջոցների դերը: Երկու կողմն էլ պետք է իր հասարակության լայն շրջանակին ցույց տա, թե ինչ զբոսաշրջային հնարավորություններ կան: Ավետիս Կիտանյանի խոսքով՝ Լիբանանում ծառայությունները բարձր մակարդակի վրա են, կլիման բավական բարենպաստ է:

«Քարոզչական արշավը եթե շարունակենք, ապա մեծ հնարավորություններ կան այս ոլորտում: Բնակիչներին տուրիստական հնարավորությունները ներկայացնելուց զատ, պետք է ստեղծել պայմաններ այս բիզնեսով զբաղվողների համար, որ հետաքրքրություն ունենան ծախելու եղած պրոդուկտը: Լիբանանում մեծ հայ համայնք կա, հայերը մշտապես ձգտում են Հայաստան գնալ, մեծ թվով արաբներ էլ հետաքրքրված են Հայաստանով: Եթե մատչելի փաթեթներ լինեն, ապա վստահ եմ, որ երկկողմ շարժը կակտիվանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց նա՝ ընդգծելով, որ Լիբանանում խոհանոցը, հյուրանոցային հնարավորությունները բացառիկ են:

Ավետիս Կիտանյանը կարևորեց «Արմենիա» ավիաընկերության գործունեությունը: Նրա խոսքով՝ ավիաընկերության շուկա մուտք գործելը ակտիվություն մտցրեց, քանի որ ճկուն գնային առաջարկներով էր հանդես գալիս:

Խոսելով Լիբանանի քաղաքացիների նկատմամբ վիզայի դյուրացման Հայաստանի քաղաքականության մասին՝ Ավետիս Կիտանյանը նշեց, որ դա կարևոր քայլ է:

«Շատ խելացի քայլ է առանց վիզայի ռեժիմ սահմանելը: Փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրները, որոնք այդ մոտեցումն են կիրառում, զբոսաշրջության ոլորտում մեծ հաջողություններ են գրանցում: Հայաստանը զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի, պարզապես պետք է ներդրում արվի, զբոսաշրջության ոլորտին ուղղված ֆինանսավորումն ավելացվի»,-հավելեց Ավետիս Կիտանյանը:

Հայերեն English Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց