Հասարակական

Գյուղտեխնիկայի պակաս, տրանսպորտի բացակայություն. Սյունիքի համայնքների ղեկավարները հարցեր են ուղղում ՀՀ վարչապետին

2 րոպեի ընթերցում

Գյուղտեխնիկայի պակաս, տրանսպորտի բացակայություն. Սյունիքի համայնքների ղեկավարները հարցեր են ուղղում ՀՀ վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի ղեկավարը բարձրացրեց գյուղտեխնիկայի հարցը: Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում համապատասխան գյուղտեխնիկա չունեն աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:

«Գյուղտեխնիկա կարող ենք ձեռք բերել կոոպերատիվների միջոցով, որտեղ անհրաժեշտ է 20 տոկոս ներդրում, բայց մեր ֆինանսական կարգավիճակը հաշվի առնելով անհրաժեշտ գումարը չունենք: Ներդրման չափը կազմում է 10 մլն դրամ, որից 5 մլն-ն արդեն ունենք հավաքել ենք: Տրակտորներ խոտհնձիչներ: Որքան շուտ, այնքան լավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը:

ՀՀ վարչապետը լսեց խնդիրը և խոստացավ լուծել այն:

Համայնքի ղեկավարները բարձրացրեցին նաև միջհամայնքային տրանսպորտի, խմելու, ոռոգման ջրի հարցը:

Տրանսպորտի հետ կապված վարչապետը նշեց, որ պետք է նկատի ունենալ համայնքների խոշորացման հանգամանքը, հետևաբար ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև խոշորացված համայնքների խնդիրները:

«Խոշորացումից Գորիսում 9 համայնք է ներառված, որի 4-ն ունի հուսալի տրանսորտային կապ Գորիս քաղաքի հետ: Դա արդեն լուրջ խնդիր է, հարցին պետք է նայել երկարաժամկետ, աշխատեք այնպես, որ համայնքի ենթակառուցվածքները զարգանան ու դա կախված չլինի մի մեկ մարդուց կամ բարեգործությունից: Այսօր բարեգործական ծրագրով տրանսպորտային որոշ կարճ երթուղիներ ապահովվում են տրանսպորտով անվճար, բայց միգուցե ինչ-որ սիմվոլիկ գումար սահմանենք ու այդ երթուղին երկարացվի և մարդիկ հուսալի տրանսպորտային կապ ունենան»,-ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ հանրային ենթակառուցվածքի զարգացումը պետք է առաջնահերթություն լինի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում