Հասարակական

Քիչ առաջ բերման են ենթարկվել Ալեքսանդր եւ Հայկ Սարգսյանները

1 րոպեի ընթերցում

Քիչ առաջ բերման են ենթարկվել Ալեքսանդր եւ Հայկ Սարգսյանները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիչ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականը՝ հղում անելով ԱԱԾ-ին:

«Օրակարգ»-ի փոխանցմամբ, Ալեքսանդր Սարգսյանին ուղեկցել է ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը: Բաժին է տեղափոխվել նաեւ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը: ԱԱԾ աշխատակիցները իրենց հետ տարել են նաեւ մի քանի տոպրակ, որոնց մեջ զենք է եղել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում