Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հետհեղափոխական շրջանում սփյուռքահայության աջակցությունը կլինի ներառական

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ հետհեղափոխական շրջանում սփյուռքահայության աջակցությունը կլինի ներառական

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:

«Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացների ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին Լոս Անջելեսի ու Գլենդելի մեր հայրենակիցները: Հույս ունենք, որ հետհեղափոխական շրջանում այդ աջակցությունն իր բովանդակությամբ կլինի ներառական»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ասել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ Երևանի ու Գլենդելի միջև կապերն առաջիկայում էլ ավելի կամրապնդվեն:

Իր հերթին, Զարեհ Սինանյանը նշել է, որ Գլենդելի հայ համայնքի մոտ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ոգևորությունը շատ մեծ է՝ կապված նոր իրավիճակի, լեգիտիմ կառավարության առկայության և այլ հանգամանքների հետ: «Մեր հայազգի բնակիչներն անհամբեր սպասում են առարկայական զարգացումների: Համոզված եմ, որ կան համագործակցության շատ ուղղություններ, պետք է գտնենք ամենաարդյունավետ տարբերակներն ու կարողանանք լավագույն արդյունքներ ապահովել»,- ասել է Գլենդելի հայազգի քաղաքապետը:

Զրուցակիցները կարևորել են այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն հայրենադարձության ապահովմանն ու սփյուռքում հայապահպանությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում