Վանաձորում անցկացվեց բարեգործական վազք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորը հուլիսի 1-ին միավորել էր հարյուրավոր քաղաքացիների: Նպատակը մեկն էր՝ բարեգործությունը: Առաջին անգամ մարզկենտրոնում անցկացվեց բարեգործական վազք՝ ուղղված «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության Վանաձորի և Գավառի «Փոքրիկ իշխան» կենտրոնների ֆինանսավորմանը: Այն նպատակ ուներ լրացնել «Փոքրիկ իշխան» Վանաձորի եւ Գավառի ծրագրային բացը, այսինքն` այն գումարը, որը մեզ պակասում է ծրագրի շարունակականության համար: Մյուս կողմից՝ խթանում է առողջ ապրելակերպը: «Այս մշակույթն առաջին անգամ է կիրառվում, երբ մարդը բարեգործություն է անում 1000 դրամ նվիրատվությամբ և մասնակցում է վազքին»,- «Արմենպրես»-ին ասաց «Փոքրիկ իշխան» կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանը: Վանաձորում բարեգործական վազքը կազմակերպվեց «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ-ի եւ «Արմ Մարաթոն» հիմնադրամի կողմից: Մրցավազքն անցկացվեց 2 տարիքային խմբերի միջեւ: Մասնակցեցին 5 տարեկանից բարձր մոտ 400 վազորդ՝ Վանաձորից, Գյումրուց, Գավառից եւ Երեւանից:

Վազքարշավին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, «Փոքրիկ իշխան» երեխաների խնամքի ցերեկային կենտրոնների և «Հայկական կարիտաս» ԲՀԿ տնօրինությունը, բազմաթիվ վանաձորցիներ։

Մարաթոնին մասնակցեցին 7 տարեկան և բարձր բոլոր տարիքային խմբերի երեխաները, որոնց թվում էին Վանաձորի մանկատան 27, Վանաձորի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի 13 երեխաներ, Վանաձորի համայնքապետարանի ենթակա մարզադպրոցների աշակերտներ, հանրապետության տարբեր մարզերից ժամանած երեխաներ։

Առաջին 300 մասնակիցները մարաթոնի ավարտին, ի թիվս բազմաթիվ նվերների, ստացան նաև թեմատիկ շապիկներ, իսկ բոլոր մասնակիցները՝ թևնոցներ և մեդալներ, իսկ հաղթողներն արժանացան գավաթների և նվերների:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ