Սպորտ

Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է 

1 րոպեի ընթերցում

Հրանտ Մելքումյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի երկու առաջատարից մեկն է 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջերմուկում ընթացող մրցաշարի հերթական տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակեր տոնեցին Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը և այլք:

6-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարներն են 5-ական միավոր վաստակած Հրանտ Մելքումյանը և Ռինատ Ջումաբաևը:

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում