Հայաստանում կան ոչ օպտիմալ ձևավորված դատական տարածքներ. Գագիկ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարչական արդարադատության համակարգը օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների կարիք ունի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա կարծիքով` վարչական արդարադատության ոլորտում Հայաստանը դեռ միայն առաջին քայլերն է արել:

«Մենք ունենք նստավայրեր, օրինակ` Վեդիի նստավայրը, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը 390 գործ է տարվա վերջում, իսկ Երևանում՝ 790: Ծանրաբեռնվածության այսպիսի տարբերությունները առաջին հերթին վկայում են այն մասին , որ ունենք ոչ օպտիմալ ձևավորված դատական տարածքներ», -ասաց Գագիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` հաճախ խնդիրներ են առաջանում ոչ միայն ծանրաբեռվածության առումով, այլ նաև դատավորների նշանակման, տեղաշարժերի և այլն:

«Մինչև հիմա օրենսդրական որևէ նորմ չկա կամ հստակեցված չէ, թե ինչպես կարող են նշանակված դատավորները, մասնավորապես` վարչական դատարանում մեկ նստավայրից տեղափոխվել մեկ այլ նստավայր: Նշանակում են, բայց նշանակումից հետո այդ մարդկանց համար, ըստ էության, իրավաչափ և կանխատեսելի չէ իրենց հետագա ճակատագիրը, արդյոք այնտե՞ղ պետք է մնան մինչև վերջ, պետք է տեղափոխե՞ն և այլն»,- ասաց Հարությունյանը:

Ըստ ԲԴԽ նախագահի` Հայաստանում վարչական արդարադատությունը պետք է նոր որակ ստանա:

«Նոր որակը պայմնավորված է և՛ դատական իշխանության, և՛ դատարանների դատավորների անկախությունով: Համակարգի և դատական իշխանության նկատմամբ հանրային պատշաճ վստահություն պետք է ձևավորվի: Դա չի լինում քարոզի միջոցով, դա լինում է աշխատանքի միջոցով և համակարգային բարեփոխումների արդյունքում»,- եզրափակեց Հարությունյանը:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին