Եվրամիությունն աջակցության ծրագիր է նախատեսում Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու համար մոտ 3 մլն եվրո արժողությամբ ծրագիր է նախատեսում: Կլուծվեն շատ սիրիահայերի բնակարանային խնդիրներ, ինչպես նաև նրանց հնարավորություն կտրվի զարգացնել իրենց բիզնեսները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀայաստանումԵՄպատվիրակությանհամագործակցությանբաժնիղեկավարՀոա-ԲինԱճեմյանը:

«Սիրիացի փախստականներին Հայաստանում ինտեգրելու նպատակով Եվրամիությունը «Մադադ» հիմնադրամի շրջանակում կենտրոնացրել է 3 միլիոն եվրո: Մեր առաջին թիրախը սիրիահայերի կարողությունների զարգացումն է, իսկ երկրորդը՝ օգնել սիրիահայ փախստականներին՝ գտնելու ավելի դյուրին ճանապարհ ապրելու համար: Եվ մենք կսուբսիդավորենք նրանց՝ հաստատվելու այստեղ, քանի որ տեսնում ենք, որ շատ սիրիացի փախստականներ բնակարանային խնդիրներ ունեն»,-ասաց Հոա-ԲինԱճեմյանը:

Նախագծի ընդհանուր գումարից 1 մլն եվրոն կտրամադրվի սիրիահայերի բնակարանային հարցերը լուծելու համար, 1մլն եվրոն՝ նրանց բիզնեսի զարգացման համար: Կաջակցեն նաև սիրիահայերի հիմնած փոքր ձեռնարկությունների առաջխաղացմանը: Իսկ մնացած 1 մլն եվրոն կտրամադրվի սիրահայերի վերապատրաստման, կարողությունների զարգացման համար:

ԵՄպատվիրակությանհամագործակցությանբաժնիղեկավարի խոսքով՝ Հայաստանում սիրիահայերին գտնելու և հավաքագրելու են Կարմիր Խաչի հնարավորությունների շնորհիվ: Այն Հայաստանում համագործակցում է տարբեր կազմակերպությունների՝ ներառյալ սիրիահայերի կազմակերպությունների հետ:

Ծրագրի ստորագրումը կլինի հունիսի վերջին կամ հուլիսի կեսին: Այն կսկսի գործել սեպտեմբերից: Արդեն հոկտեմբերից սիրահայերին աջակցություն կտրմադրվի:

Սիրիայում 2011 թ.մարտից շարունակվող բախումների հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց թվում նաեւ հայեր:Սիրիահայերը, իրավիճակից ելնելով, շարունակում են լքել երկիրը, շատերը եկել են Հայաստան: Սիրիական պատերազմի բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց