Փորձագետն ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի բացահայտումներով բյուջե վերադարձվող գումարներից տնտեսական մեծ ակնկալիքներ չունի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետը վերջին շրջանում Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի՝ տնտեսվարողների չարաշահումների վերաբերյալ բացահայտումները համարում է ավելի շատ արդարության հաստատմանն ուղղված քայլ, որն ունի սոցիալ-քաղաքական նշանակություն: «Դրանք ավելի շատ սոցիալ-քաղաքական նշանակություն ունեցող բացահայտումներ են: Ընդհանուր առմամբ՝ դրանք գումարելով՝ այնքան էլ մեծ գումար չի կազմում: Դրանով պետական պարտք չի մարվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը:

Նրա խոսքով՝ արդարության պահանջը «թավշյա հեղափոխության» հիմնաքարերից է, հետևաբար, ներկայում իրականացվող գործողություններն էլ հենց այդ համատեսքստում են: Նա նկատեց, որ այդ գործողություններից տնտեսական մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ:

Բանախոսը, ով «Ստվերային տնտեսությունը Հայաստանում» գրքի հեղինակն է, նշեց, որ իր հետազոտության արդյունքներով Հայաստանում ստվերային տնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 31 տոկոս է: Բայց ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում միլիարդների հասնող ստվերի ռեզերվներ չկան: «Հայաստանում ստվերը կարելի է նվազեցնել, բայց ոչ այնքան, որքան ակնկալվում է»,-ավելացրեց փորձագետը:

Մի շարք քրեական գործերի շրջանակներում կատարվել են պետության խոշոր չափերի վնաս հասցնելու չարաշահումների բացահայտումներ: Մասնավորապես, «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ:

«Յանս» ռեստորանային համալիրի տարածքում և սեփականատերերի բնակության վայրում և ավտոտնակում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 35 միլիոն ՀՀ դրամ, 1 միլիոն 110 հազար 400 ԱՄՆ դոլար, 230 հազար 500 եվրո, իսկ ավտոտնակից՝ 2 հազար ԱՄՆ դոլար, «Ֆրանկ Մյուլլեր» ապրանքանիշի 2 հատ ժամացույց, «Ռենջ Ռովեր» եւ«Մերսեդես Բենց» մակնիշի 1-ական ավտոմեքենաներ:

1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։

Հայերեն

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա

ՏԿԵ նախարարը գործուղվել է Իրան. նախատեսված են մի շարք հանդիպումներ

Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին

Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Վրաստանի հանգստավայրերից մեկում ծովում տղամարդ է խեղդվել

Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող քաղաքացուն

Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ

Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա