Միջազգային

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

3 րոպեի ընթերցում

ԵԽԽՎ-ն նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամները նոր նախագահ ընտրեցին: ԵԽԽՎ-ն այսուհետ կգլխավորի Շվեյցարիան ներկայացնող Լիլիան Մորի-Պասկյեն:

Մորի-Պասկյեն այս պաշտոնում փոխարինել է իտալացի Միկելե Նիկոլետտիին, ով Իտալիայի խորհրդարանական ընտրություններում չվերընտրվելուց հետո զրկվել էր ԵԽԽՎ նախագահի պաշտոնից:

Պասկյեն ԵԽԽՎ նախագահների թվում 32-րդն է, 4-րդ կին նախագահն ու 1949թ.-ից ի վեր նաև երկրորդ շվեյցարացին, ով զբաղեցնում է այս պաշտոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նոր ղեկավարն իր առաջին ելույթում հիշեցրել է, որ Եվրոպայի խորհրդի արժեքները քարոզչության ու պահպանման կարիք ունեն ոչ միայն Եվրոպա աշխարհամասում, այլև դրա սահմաններից դուրս:

«Արտագաղթի բարձր ֆոնի վրա ծայրահեղականության, բռնության ու ճնշումների աճը մեզ ստիպում են մեկ անգամ ևս վերահաստատել այն արժեքները, որոնք մեզ միավորում են»,- ասել է Լիլիան Մորի-Պասկյեն:

Նախագահի խոսքով` դա բացարձակ անհրաժեշտություն է Եվրոպական խոշոր երկրներում խոսքի, մամուլի և հավաքների ազատության, հավասարության ու փոքրամասնությունների պաշտպանության համար:

«Մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պետք է վերացնեն տառապանքի, շահագործման և աղքատության միտումը: «Յուրաքանչյուրն իր համար» օտարացման և ատելության գաղափարախոսությանը մեր պատասխանը պետք է լինի արդարությունը, համերաշխությունն ու համախմբումը: Հնարավոր չէ խաղաղություն հաստատել, առանց մեզնից յուրաքանչյուրի և մեր պետությունների ակտիվ մասնակցության: Փոխանակման և երկխոսության ոգին ու մեր միջև տարբերությունների նկատմամբ փոխադարձ հարգանքը պետք է թույլ տան մեզ միասին աշխատել»,- ասել է նախագահը:

Խոսելով ԵԽ-ի, նրա կողմից ընդունված կոնվենցիայի, Եվրոպական դատարանի վրա հարձակումներից ու դրանց նկատմամբ անվստահությունից՝ նախագահը նշել է, որ այդպիսով եվրոպացիները իրենք են թուլացնում իրենց պետությունները` իրենց իրավունքները պաշտպանելու հարցում:Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված միջոցներին, Մորի-Պասկյեն վստահեցրել է, որ իր նախագահության օրոք վեհաժողովը կշարունակի պահպանել իր պատիվն ու կշարժվի դեպի լիարժեք թափանցիկություն:

«Ազգային կառավարություններն ու խորհրդարանները նույնպես պետք է նույնը անեն, ինչպես իրենց զեկույցն է հորդորում: Նրանք պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն վերոնշյալ դեպքերի պարագայում և ներկայացնեն վեհաժողովին մինչև 2018թ. ավարտը»,- իր խոսքը եզրափակել է նախագահը:

Լիլիան Մորի-Պասկյեից բացի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում այլ թեկնածու չէր առաջադրվել:

Տեղադրություն

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

Եվրոպա

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը Լոնդոնում ընդունել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Եվրոպա

Ուկրաինան պաշտոնական բանակցություններ է սկսում ԵՄ-ին անդամակցության շուրջ

Գերմանիայում ոստիկան է զոհվել Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը մեկ այլ մեքենայի բախման պատճառով

Եվրոպա

Գերմանիայում ոստիկան է զոհվել Հունգարիայի վարչապետի ավտոշարասյանը մեկ այլ մեքենայի բախման պատճառով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում