Սպորտ

Վազորդ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Վազորդ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից վազորդ Գայանե Չիլոյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ստամբուլում մեկնարկած Բալկանյան երկրների առաջնությունում պայքարի մեջ են մտել մինչև 20 տարեկանները: Չիլոյանը 400 մ վազք վարժությունում մրցատարածությունը հաղթահարել է 55,56 արդյունքով և դարձել է մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում Ռումինիան ներկայացնող Ադինա Կիրկիոզելն է, իսկ եռյակի վերջում` սերբուհի Թամարա Միլուտնովիչը:

Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցում են 400-ից ավելի մարզիկներ 16 երկրից:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում