Սպորտ

Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը 

1 րոպեի ընթերցում

Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց Կարեն Ասրյանի անվան շախմատի 11-րդ հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Արմեն Բարսեղյանը:

Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:

Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում