Իրաքից Հայաստան եկած փախստական ընտանիքը նպատակ ունի մշտական բնակություն հաստատել իր հայրենիքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու տարի առաջ Իրաքից Հայաստան տեղափոխված Մազին Նեսրոբ Մոսի ընտանիքը թեև շատ է երազում իր ծննդավայրի խաղաղությունը, սակայն նույնիսկ այդ պարագայում չի պատրաստվում թողնել հայրենիքը՝ Հայաստանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այստեղ մնալու պատճառների և իրենց զբաղմունքի մասին խոսեցին Հայաստանում մշտական բնակություն հաստատած փախստական ընտանիքի անդամները: «Ընտանիքիս հետ Հայաստան եմ եկել մոտ 2 տարի առաջ: Իրաքում իրավիճակը շատ լարված էր: Գալով այստեղ՝ հասկացանք, մեր երկիրը սա է, և մեր երեխաներն այստեղ պետք է մեծանան»,-ասում է ընտանիքի ղեկավարը՝ Մազին Նեսրոբ Մոսը: Մազինը Հայաստան է եկել կնոջ՝ Անուշի և երկու դուստրերի՝ 7-ամյա Մայայի ու 4 տարեկան Բեռնայի հետ: Կինն ու ինքը հայերենին այնքան էլ լավ չեն տիրապետում, ինչի համար ներողություն են խնդրում, փոխարենը հպարտությամբ են նշում՝ աղջիկներն արդեն վարժ հայերեն խոսել գիտեն: Եվ խոսքը փոխանցում են ավագ դստերը: Մի քիչ ամաչկոտ, բայց սահուն հայերենով Մայան սկսում է. «Արդեն վերջացրել եմ առաջին դասարանս: Դպրոցում լավ եմ սովորում»,-ասում է նա ու նշում՝ Հայաստանում շատ լավ է: Մայան հիշում է, թե որտեղից է եկել: Նշում է՝ եթե ընտրելու հարկ լինի հաստատ Հայաստանում կմնա, քանի որ այստեղ ավելի շատ ընկերներ ունի, քան Իրաքում:

Այս ընտանիքն այժմ բնակվում է Մասիսի շրջանի Դարակերտ գյուղում: Մազինը մեքենաների շարժիչների վերանորոգմամբ է զբաղվում, կինը տնային տնտեսուհի է: «Ես ուրախ եմ, որ եկել եմ Հայաստան: Երեխաներն այստեղ են մանկապարտեզ և դպրոց հաճախում: Ուրախ եմ, որ աղջիկներս արդեն հայերեն են խոսում»,-ասում է Մազինի կինը՝ Անուշը:

Ընտանիքը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ուշադրության կենտրոնում է: Ստանում են տարբեր տեսակի աջակցություն: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը փոխհատուցում է տան վարձը: Ընտանիքը փորձում է նաև փոքրիկ բիզնեսով զբաղվել՝ հավ պահել: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն այս գործում աջակցելու հարցը ևս քննարկում է: Մազինը նշում է՝ հիմա իրավիճակն Իրաքում շատ լարված է: Հարցին՝ եթե ամեն ինչ կարգավորվի, կվերադառնա՞, արդյոք, այնտեղ, պատասխանում է միանշանակ՝ լավ լինելու դեպքում էլ ետ չեն գնա: «Ինձ Հայաստանին կապում է իմ ժողովուրդը: Բոլորն այստեղ հայեր են»,-եզրափակեց նա:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ