Քաղաքականություն

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից  զրկելուն

1 րոպեի ընթերցում

Սամվել Ալեքսանյանը կողմ է քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից  զրկելուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու մասին միջնորդություններին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Սամվել Ալեքսանյանը հերքեց խոսակցությունները, թե Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին դեմ քվեարկած երեք պատգամավորներից մեկն ինքն է: «Ո՞վ է ասում, որ ես եմ եղել դեմ քվեարկողը։ Ես ասացի, որ կողմ եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ալեքսանյանը:

Նա հավելեց, որ շատ վատ են արել նրանք, ովքեր դեմ են քվեարկել:

Հարցին՝ այցելե՞լ է Մանվել Գրիգորյանին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք այցելեմ: Էս 4 տարի շա՞տ եմ այցելել, որ հիմա այցելեմ»:

Ազգային ժողովը հունիսի 19-ի արտահերթ նիստում փակ քվեարկությամբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից և համաձայնություն տվեց նրան ազատությունից զրկելու միջնորդությանը: ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած երկու միջնորդություններին էլ 3 պատգամավոր դեմ է քվեարկել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում