Էջմիածնի քաղաքապետն իր հրաժարականը պահանջողներին հրավիրում է ձեռք սեղմելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն իր հրաժարականը պահանջող քաղաքացիներին հաշտության կոչ է անում և ձեռք սեղմելու հրավիրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Գրիգորյանը նշեց, որ կան անձինք, ովքեր կանգնած են բողոքի ակցիաների հետևում, բայց ժողովրդի վիճակը չսրելու համար ձեռնպահ էր մնում հարցերին հանգամանալից պատասխաններ տալուց: «Այսօր ժամը 17:00-ին հրավիրում եմ Էջմիածին քաղաքի Հաշտության նստարանի մոտ, եկեք ձեռք սեղմենք, իրար հասկանանք»,-կոչ արեց Կարեն Գրիգորյանը:

Անդրադառնալով ցուցարարների հնչեցրած բողոքներին, որ մանկապարտեզները, քաղաքային հիվանդանոցը բարվոք վիճակում չեն, փողոցները՝ քանդված, անձրևներից հետո ջրափոսեր են առաջանում՝ Կարեն Գրիգորյանը նկատեց, որ խնդիրներ առկա են, բայց քաղաքային սահմանափակ բյուջեով հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել: Նա բարերարներին կոչ արեց գալ ու ներդրումներ անել քաղաքում, որպեսզի բնակչության սոցիալ-տնտեսական կյանքը բարելավվի ու քաղաքից չհեռանան: Լրագրողի դիտարկմանը, որ ցուցարարների շարքերից հնչել են բողոքներ, որ նախկինում ներդրումների փորձ արվել է, բայց հանդիպել են ճնշումների, որին ի պատասխան՝ Կարեն Գրիգորյանն ասաց. «Եթե արձանագրվել են նման դեպքում, կան իրավապահ մարմիններ, թող դիմեն: Ես հիմա գնահատական տամ, եղել է, չի եղել: Եղել է, փաստեր ունեն, թող դիմեն: Ուղղակի քաղաքական հայտարարություններ անել, սրել իրավիճակը, այդպես չի լինում:Այն ժամանակ իշխանությանը չէիք հավատում, հիմա հավատում եք, հիմա դիմեք»:

Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա առաջարկում է՝ ցույց տան, թե կոնկրետ որ հարցերում է ինքը թերացել: «Ես անսխալական չեմ, եթե սխալներ արել ենք, դրա համար կպատժվենք, բայց օրենքի սահմաններում: Աշխատող մարդը չի կարող սխալներ թույլ չտալ, սխալներ արել ենք, դրա վրա սովորել ենք»,-ավելացրեց Էջմիածնի քաղաքապետը:

Մի քանի օր է Էջմիածնում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Կան խոսակցություններ, որ դրանք ուղղորդված են քաղաքում հեղինակություն վայելով այլ անձանց կողմից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում նման գրառում էր կատարել՝ «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մա­ֆիոզ պատերազմներում։ Թույլ չենք տա»:

Հայերեն English

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը