Հաճելի էր փոփոխությունների դրամատիկ պահից հետո Երևանը տեսնել որպես ժպիտների քաղաք. հոդված Washington Post-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The Washington Post օրաթերթի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով օրերս ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» ամենամյա մրցանակի հանձնման պաշտոնական արարողությանը, հրապարակել է հոդված Հայաստանում նախորդ ամիսներին տեղի ունեցած քաղաքական գործընթացների վերաբերյալ՝ արձանագրելով, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ են տեղի ունեցել:

«Եթե դուք լավ լուրերի եք սպասում հեռու հեռավոր երկրից, ահա Հայաստանի «թավշյա հեղափոխության» պատմությունը». այս խոսքերով է սկսում հոդվածը ամերիկյան պարբերականի հայտնի լրագրողը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա նշում է, որ ներկայում երկրում իշխանության է եկել երիտասարդ բարեփոխիչների թիմ՝ նկատելով, որ դա կարևոր սկիզբ կարող է լինել՝ ընդդեմ ողջ աշխարհում առկա միտման, որով ազատության ու լավ կառավարման ցուցանիշներն անկում են ապրում:

«Ներկայում այստեղ ասես տոնական մթնոլորտ լինի, քանի որ հայերը վայելում են նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որպես «սիրո ու համերաշխության հեղափոխություն» որակված դեպքերի արդյունքները: Փողոցներում նվագախմբերը երգեր են կատարում, մարդիկ հանրային վայրերում սպոնտան կերպով ողջունում են Փաշինյանին, հետխորհրդային մշուշը, թվում է, որ այս պահի դրությամբ մաքրվել է»,- նշում է Իգնատիուսը:

Նա պատմում է, որ հունիսի 8-ին հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Խոսելով հեղափոխությանը հաջորդող քայլերի մասին՝ Փաշինյանն Իգնատիուսին ասել է, որ իր առաջնահերթ նպատակներից է լինելու վերջ տալ կոռուպցիային: «Ես չեմ պատրաստվում հրամաններ տալ դատավորներին, սակայն մենք փորձելու ենք հստակեցնել ու պատասխանատվության ենթարկել ամենակոռումպացված անձանց»,- ասել է ՀՀ վարչապետը: Լրագրողը նշում է, որ մենաշնորհների դեմ պայքարելու նպատակով վարչապետին անհրաժեշտ է կապիտալիզացնել նոր, ավելի փոքր ընկերությունները, և գուցե դա հնարավոր լինի ազգային ներդրումային բանկի միջոցով:

«Անցյալի գրավիտացիոն դաշտը կոտրելը Փաշինյանից կխլի իր ողջ իդեալիզմն ու էներգիան: Նա ինձ ասաց, որ շատ հավանական է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնի հոկտեմբերին կամ նոյեմբերին»,- գրում է Իգնատիուսը:

Նա նշում է, որ Հայաստանն այն հարցն է, որի դեպքում ինքը չի կարողանում չեզոք դիրքում մնալ՝ հաշվի առնելով, որ իր հոր ընտանիքը հայկական արմատներ ունի: Պատմելով Հայաստանում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխության մասին՝ Իգնատիուսը նկատում է, որ Հայաստանը թե՛ պատմականորեն, թե՛ հետխորհրդային ոչ վաղ անցյալում ավելի քան վատ պահեր է ունեցել: «Հաճելի էր փոփոխությունների դրամատիկ պահից հետո Երևանը տեսնել որպես ժպիտների քաղաք»,- եզրափակում է նա:

Հայերեն Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը