Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում Մոսկվայում չի կայանա, քանի որ Ռուսաստան է ժամանել Հայաստանի վարչապետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծեց, որ Դմիտրի Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել ռուս լրագրողի ոչ կոռեկտ հարցին:

«Ռուս լրագրողը հարցրել է Մոսկվա կատարած այցի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին, ինչին պարոն Պեսկովը շատ կոռեկտ պատասխան է տվել, որ Հայաստանի նախագահը Մոսկվա չի ժամանել»,- ասաց Բալայանը:

Նա ընդգծեց, որ խնդիրն ավելի շատ այդ լրագրողի անտեղյակության մեջ է: «Հավանաբար, այդ լրագրողը տեղյակ չի եղել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են եղել և արդեն երկրի փաստացի ղեկավարը վարչապետն է: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այդ լրագրողն անհայտ լրատվամիջոցից է եղել»,- ասաց Տիգրան Բալայանը:

Նա նաև հավելեց, որ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն արդեն հայտարարել էր, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ:

Հայերեն English Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով