Տնտեսություն

Ռուսաստան, ԱՄՆ, Հոնկոնգ, Կանադա, Ավստրալիա. ամենականաչ փառատոնը Ենոքավանում կհամախմբի զբոսաշրջիկներին

4 րոպեի ընթերցում

Ռուսաստան, ԱՄՆ, Հոնկոնգ, Կանադա, Ավստրալիա. ամենականաչ փառատոնը  Ենոքավանում կհամախմբի զբոսաշրջիկներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան գյուղում 4-րդ տարին անընդմեջ իրականացվելու է ամենականաչ՝ «ՀայԲույս» փառատոնը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «ՀայԲույս» փառատոնի կազմակերպիչ Իրինա Չիբուխչյանը ներկայացրեց, թե ինչ հետաքրքրություններ, նորամուծություններ են լինելու փառատոնի ընթացքում: Միջոցառումը կիրականանա հունիսի 30-ին:

«ՀայԲույս»-ի հետաքրքրությունները

Մշտապես, հենց առաջին փառատոնից սկսած, մենք պաննոներ ենք պատրաստում բուսականությունից, որոնք գորգի տեսք կունենան: Կլինի նաև ավանդական դարձած «Խաղաղության բրդուճը»՝ խոտաբույսերով և պանրով: Ունենք նաև «Համ ընդ մունք» ծրագիր, որտեղ պատմում ենք տարբեր համեմունքների մասին: Ավանդաբար կունենանք նաև թեյեր տարբեր լեռնային բույսերից:

Փառատոնի նորամուծությունները

Այս տարի լինելու է ոչ միայն բույսերի, այլև Հայաստանի ծաղիկների փառատոն: Ֆլորիստների մրցույթ ենք կազմակերպելու: Մենք կտրամադրենք շրջանակներ, որոնք մրցույթի մասնակիցները պետք է զարդարեն և ձևավորեն, իսկ մենք հեղինակների և իրենց կազմակերպությունների անուններով ցուցանակներ կպատրաստենք: Ձևավորման ողջ ընթացքը նկարահանվելու է, իսկ վերջում ժյուրին, որի կազմում կլինեն պրոֆեսիոնալ դիզայներներ և ֆլորիստներ, կընտրվեն լավագույնները: Այս ամենին կհետևի մրցանակների հանձնման արարողությունը: Այս տարվա փառատոնին մենք մի հանգույց կունենանք, որը թույլ կտա նախորդ տարիների նման ոչ թե մեկ ընդհանուր մեծ պաննո պատրաստել, այլ մի քանի միջին չափի գունավոր պաննոներից հավաքել մեկ ամբողջություն: Մենք սկսելու ենք մեծ ուշադրություն դարձնել խոհարարության մեջ խոտաբույսերի կիրառմանը: «Համ ընդ մունք» ծրագրի նորամուծություններից է այն, որ հյուրերի համար հատուկ անց է կացվելու վարպետության դաս, թե ինչպես տարբեր համեմունքներից փունջ ստանալ: Այդ ամենի հետ միասին օգտագործվելու է Երևանի Աղի հանքից բերված աղ: Այս փառատոնի ընթացքում կներկայացնենք նաև, թե ինչպես կարելի է առողջ ապրելակերպ վարել՝ օգտագործելով համեմունքներ: Մրգերի փոխարեն՝ ֆրեշներ և սմուզիներ ենք պատրաստելու հենց բույսերից՝ անանուխից, սպանախից, երիցուկից և լորենու ծաղիկներից:

Բարձրաստիճան հյուրերը

Այս տարի Շվեյցարիայի դեսպանատնից կլինեն հյուրեր, հենց դեսպան Լուկաս Գասսերը ևս հաստատել է իր այցը: Նա ավանդաբար մեր փառատոնին բոլոր տարիներին ներկա է գտնվում և իր հետ պարտադիր բերում է շվեյցարական պանիր, ինչն էլ դառնում է «Խաղաղության բրդուճի» մի մասնիկ: Լեհաստանի դեսպանատնից նույնպես հաստատել են իրենց այցը:

Փառատոնը համախմբում է

Ի սկզբանե մենք այս փառատոնը մտածել էինք, որպեսզի համայնքը զարգանա, և Ենոքավանին հարակից, ինչպես նաև սահմանամերձ գյուղերում ու քաղաքներում ապրող ընտանիքները կարողանային մասնակցել: Պարզվեց, որ այս ամենն այնքան է մարդկանց հետաքրքրել, որ մեզ մոտ գալիս են մասնակցելու անգամ տարբեր երկրներից: Հյուրեր ունենք, ովքեր 3 տարի անընդմեջ եկել են փառատոնին և հիմա էլ արդեն տոմսեր են ամրագրում: Մեզ հյուր են գալիս նաև տարբեր ուսումնական ծրագրերով Հայաստանում գտնվող մարդիկ՝ Դիլիջանի միջազգային դպրոցից, Թումոյի ամառային ճամբարից: Բազմաթիվ տուրօպերատորներ նույնպես կազմակերպում են տուրեր դեպի Ենոքավան, որպեսզի իրենց զբոսաշրջիկներին բերեն: 2017 թվականին 1200 զբոսաշրջիկ է եկել, իսկ այս տարի սպասում ենք շուրջ 2 հազար հոգու: Ամենաշատը զբոսաշրջիկներ գալիս են Հայաստանից, ապա Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Անցյալ տարի եկել էին Կանադայից և Ավստրալիայից: Այս տարի ընտանիք է ժամանելու Հոնկոնգից:

Փառատոնի մուտքն ազատ է, և իրականացվում է Երևան-Ենոքավան տրանսֆեր:

Լիլիթ Դեմուրյան

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Նավթի գները նվազել են - 26-07-24

Տնտեսություն

Նավթի գները նվազել են - 26-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում