Շախմատի Հայաստանի ակումբային առաջնությունում կայացան 5-րդ տուրի խաղերը 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի ակումբային առաջնության 5-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Այս տուրում մրցաշարի միանձնյա առաջատար «Chessify» ակումբի մրցակիցն էր «Քանաքեռ-Զեյթուն» թիմը: Մրցախաղում առաջինը հաղթանակ տարավ «Chessify»-ի կազմում հանդես եկող Հովհաննես Գաբուզյանը: Այնուհետև հաշիվը հավասարեցրեց Վահրամ Մեժլումյանը, որին «Chessify»-ը պատասխանեց Հայկ Մարտիրոսյանի և Աննա Սարգսյանի հաղթանակներով: Մնացած երկու պարտիաներում դրությունը հավասար էր, սակայն «Chessify»-ի կազմում հանդես եկող գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը կոպիտ վրիպեց և պարտվեց: Հավասար դիրքում վրիպումներ թույլ տվեց նաև «Chessify»-ի կազմում հանդես եկող գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Վերջնամասում Տեր-Սահակյանի դրությունն արդեն անհուսալի էր, սակայն նրա մրցակից Սարգիս Մանուկյանը չդիմացավ լարվածությանը, թույլ տվեց մի շարք սխալներ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, «Chessify»-ը հրաշքով հաղթանակ տոնեց 5-րդ տուրում:

Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը 5,5 – 0,5 հաշվով հաղթեց նույն մարզադպրոցի երկրորդ թիմին:

Ավելի համառ ստացվեցին Գրոսմայստերական դպրոցի մրցախաղը Հայաստանի շախմատի ակադեմիայի դեմ և«Էջմիածին Լոգիկոն»-ի հանդիպումը «Երևան»-ի հետ:

Գրոսմայստերական դպրոցը հանդես էր գալիս առանց երկու առաջատարների՝ Արման Փաշիկյանի և Մանուէլ Պետրոսյանի: Թիմը հաջողության հասավ Տիգրան Հարությունյանի, Մամիկոն Ղարիբյանի և Ռոբերտ Մուրադյանի հաղթանակների շնորհիվ:

Հետաքրքիր պայքար ծավալվեց «Էջմիածին Լոգիկոն»-իև «Երևան»-ի մրցախաղում: «Էջմիածին Լոգիկոն»-իառաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանակ տոնեց Ռաֆայել Վահանյանի նկատմամբ: «Երևան»-ի կազմում 2-րդ և 3-րդ խաղատախտակների վրա հանդես եկող բազմափորձ Տիգրան Քոթանջյանը և Նորայր Քալանթարյանը հաղթեցին, համապատասխանաբար, Հովիկ Հայրապետյանին և Վահե Բաղդասարյանին, ինչը սակայն բավարար չեղավ նույնիսկ ոչ-ոքիի համար, քանի որ 4-րդ և 5-րդ խաղատախտակների վրա Էջմիածինը ներկայացնող շախմատիստները հաղթեցին, իսկ 6-րդ խաղատախտակի վրա գրանցվեց ոչ-ոքի:

5-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միայնակ գլխավորել «Chessify» ակումբը, որը վաստակել է 10 թիմային միավոր: Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի առաջին թիմը և Գրոսմայստերական դպրոցը վաստակել են 8-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները:

Հայերեն

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը