Քաղաքականություն

Հայկական պատվիրակությունը կմեկնի Իրան գազի արտահանման բանակցություններ վարելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Հայկական պատվիրակությունը կմեկնի Իրան գազի արտահանման բանակցություններ վարելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ շաբաթ հայկական պատվիրակությունն իրանական գազի արտահանումը Հայաստան մեծացնելու և նոր գների մասին բանակցելու համար կմեկնի Թեհրան: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Irna գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության միջազգային կապերի հարցերով տնօրեն Բեհզադ Բաբազադեն: Նրա խոսքով, Երևանի ՋԷԿ-ը խնդրում է ավելացնել Իրանից երկնագույն վառելիքի մատակարարման ծավալները: Նա ընդգծել է, որ Իրանի Ազգային գազային ընկերության և Երևանի ՋԷԿ-ի միջև պայմանագիրը վերաբերում է գազը էլեկտրաէներգիայով փոխանակելուն: «Հայաստանը խնդրում է բնական գազի մատակարարումը 1 միլիոնից մինչև 1.6 միլիոն խորանարդ մետր ավելացնել», - պարզաբանել է նա:

Եթե կողմերը համաձայնության գան, ապա Իրանը, համապատասխանաբար, Հայաստան մատակարարվող գազի ծավալը կավելացնի:

Բաբազադեն նշել է, որ իրանական խողովակաշարերը կարող են ավելի շատ գազ ներկրել Հայաստան, և Իրանը գազի արտահանման ծավալների ավելացման հետ խնդիր չունի, քանի որ Երևանը կարող է վճարել կամ փոխարենը Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա տրամադրել:

«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով իրանական գազի մատակարարումը Հայաստան սկսվել է 2009 թվականին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում