Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ. Սամանթա Փաուերն այցելել է Ծիծեռնակաբերդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ ազգերի կազմակերպությունում ԱՄՆ նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այս օրերին Հայաստանում է, այցելել է Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա ծաղիկներ է խոնարհել անմար կրակի առջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այցելությունից հետո Փաուերը գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ: Շնորհակալություն եմ հայտնում «Ավրորա» նախաձեռնությանն իր նշանակալի հումանիտար նախաձեռնության համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին այն կարևոր աշխատանքի համար, որով ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,- նշել է Փաուերը:

Սամանթա Փաուերը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին: Դեսպան Փաուերը Ընտրող հանձնաժողովի մյուս անդամների հետ, որոնք հեղինակավոր հումանիտար գործիչներ են, մարդու իրավունքների պաշտպաններ եւ պետությունների նախկին ղեկավարներ, ընտրելու է 1 միլիոն դոլարի «Ավրորա» ամենամյա մրցանակի դափնեկիրներին:

Դեսպան Սամանթա Փաուերը ծառայել է որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ եւ Նախագահ Օբամայի վարչակազմի անդամ՝ դառնալով արտաքին քաղաքականության ոլորտում երկրի ամենահայտնի տեսաբաններից մեկը: Մինչեւ ՄԱԿ-ում աշխատելը նա ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ Բազմակողմանի հարաբերությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի գլխավոր տնօրեն:

Նա նաեւ հեղինակել է Պուլիցերյան մրցանակի արժանացած «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գիրքը: Հաշվի առնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարության բնագավառում նրա ազդեցիկ գործունեությունը՝ նա բազմիցս ճանաչման է արժանացել` ընդգրկվելով TIME ամսագրի «100 ամենաազդեցիկ մարդիկ» եւ Foreign Policy ամսագրի «Աշխարհի 100 մտածողներ» անվանակարգերում:

Հայերեն العربية English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ