Տնտեսություն

Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը կվերանայվի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի:

«ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրագազի սակագինը կազմում է 150դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ կապված: Տարեվերջին կգնահատենք համակարգի հաշվետվողականությունը և որոշում կկայացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց շարունակել ուսումնասիրությունները և զեկուցել արդյունքների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում