Հայաստան գալն ու «Ավրորա»-ին մասնակցելը հերոս Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն համարում է իր աշխատանքի ճանաչում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա»-ի այս տարվա հերոս Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն Հայաստան «Ավրորա»-ին մասնակցելու է եկել նաև նրա համար, որ վկայի իր թիմի աշխատանքի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերոսն այս մասին ասաց Հայաստանում հարյուրավոր մարդկանց հետ հանդիպմանը:

«Ես ճամփորդել եմ մինչ Հայաստան: Ես սա ինչ-որ տեղ մեր կատարած աշխատանքի ճանաչումն է: Մարդիկ, որոնք շարունակում են աշխատել Մեքսիկայում` «72» ապաստանում և օգնել փախստականներին, զգում են, որ կան մարդիկ, որոնք քաջալերում են իրենց շարունակել իրենց աշխատանքը: Այստեղ ես եկել եմ նաև, որ վկայեմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին: Ես մենք պետք է փորձենք անել ամեն հնարավոր բան, որ թեթևացնենք և փրկենք մարդկանց կյանքը»,-ասաց Գոնսալես Կաստիլիոն:

Նա հիշատակեց Նիկարագուայի կառավարության հետապնդումներից զոհ գնացածներին: «72» ապաստան գնում են ամենաաղքատ շրջաններից, որտեղ տիրում է անհավասարությունը: Հերոսը վկայում է` այդ երկրներում շատ դժվար է ապրել : Դա ստիպում է, որ մարդիկ ուղղվեն դեպի Հյուսիսային Ամերիկա: Նրանք ստիպված գնում են Մեքսիկա: «Իմ երկիրը վերաբերում է նրանց որպես կենդանիների, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում: Եվ այն կազմակեպությունը , որը ներկայացնում են ես, փորձում է ընդունել այդ մարդկանց, նրանց նկատմամբ ցուցաբերել մարդկային վերաբերմունք»,-ասաց հերոսը:

Ապաստարանում կան ինչպես երիտասարդներ, այնպես էլ մեծահասակներ և երեխաներ: Ընդունել են նաև եվրոպայից գնացած փախստականների, որոնք քաղաքացիական պատերազմների զոհ են դարձել, տուժել են զինված հարձակումներից:

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլիոն «72» ապաստանը Մեքսիկայի հարավային սահմանի մոտ` Կենտրոնական Ամերիկայից միգրանտներին տրամադրելով ապահով օթևան իրենց վտանգավոր ճամփորդությունների ընթացքում: 2011-ից ի վեր այն պաշտպանել և մարդասիրական աջակցություն է տրամադրել ավելի քան 50 000 մարդու, որոնք Հոնդուրասից, Սալվադորից և Գվատեմալայից փախչում են բռնությունից, բռնի շահագործումից: Այսօր ապաստարանը հյուրընկալում է օրական 70-80 մարդու` հոգեկան առողջության բարելավմանն ուղղված խորհրդատվության և աջակցություն տրամադրելով:

Հայերեն العربية English

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ