Սպորտ

Վաղարշապատի թիվ 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց «Սպիտակ նավակ» մրցաշարում 

2 րոպեի ընթերցում

Վաղարշապատի թիվ 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց «Սպիտակ նավակ» մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվումէ «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս տարի մրցաշարին մասնակցում է100 թիմ, որոնցից 79 ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Երեկ տեղի ունեցավմրցաշարի 5-րդ տուրը, որում Հայաստանը ներկայացնողՎաղարշապատի N 12 դպրոցի թիմը հերթական հաղթանակը տոնեց: Այս անգամ մեր դպրոցականները 2.5-1.5 հաշվով հաղթեցին Բուրյաթիայի Հանրապետության թիմին:

5-րդ տուրից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում են Հնդկաստանի դպրոցականները, ովքեր իրենց ակտիվում գրանցել են 18.5 միավոր:Սվերդլովսկի մարզը 14.5միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, 3 թիմ 14-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները, իսկ մեր դպրոցականները վաստակել են 13.5 միավոր և կիսում են 6-9-րդ հորիզոնականները:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 6-րդ և 7-րդ տուրերի պարտիաները:

6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Սանկտ-Պետերբուրգի ուժեղ թիմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում