Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ (4 Հունիսի 2018, 608 - Ա) Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լենա Նանուշյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին:

1992-1998 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ստացել բժշկականխարգելման գծով բժշկի որոկավորում: 1998-2000 թվականներին անցել է մասնագիտացում ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում` առողջապահության կազմակերպում ծրագրով: 2003-2005 թվականներին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել հանրային առողջապահության մագիստր կոչումը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության քաղաքականության վարչությունում (2002թ.):

2002-2006 թվականներին դասավանդել է Առողջապահության կառավարման դպրոցում:

2003-2012 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի փորձագետ:

2012-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետի պաշոնը:

2013 թվականից մինչ 2018 թվականի հունիսի 4-ը եղել է Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի հայաստանյան ծրագրերի համակարգող:

Մասնակցել է մի շարք դասընթացների, համաժողովների, ուսումնական այցերի, մասնավորապես՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, Միացյալ ազգերի կազմակերպության ՄԻԱՎ/ՁԻԱՀի դեմ պայքարի միացյալ ծրագրի դասընթացներ: 2000 թվականին ԱՄՆ Ալաբամայի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել է Առողջապահության կառավարիչների XX Ազգային համաժողովին: 2004 թվականին Լատվիայում ուսումնական այցի շրջանակներում ուսումնառել է Առողջության խթանումը և առողջության առաջնային օղակին վերաբերող հարցերը, 2009 թվականին մայրական, մանկական և դեռահասների առողջության պահպանման հանրային առողջապահական մոտեցումներն ուսումասիրելու նպատակով այցելել է Մայրական, մանկական և դեռահասների առողջության եվրոպական դպրոց (Տրիեստե, Իտալիա), արյան անվտանգության օրենսդրության հարցերը ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով եղել է Հռոմում: 2009 թվականին Ալբախի համալսարանի ամառային դպրոցում ուսումնառել է Առողջապահություն և սոցիալական համակարգ թեմայով դասընթացը (Ավստրիա): 2013 թվականին Շվեդիայում ուսումնասիրել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի վերաբերյալ ԵՄ մոտեցումները (Ստոկհոլմ): 2009, 2014, 2016, 2018 թվականներին մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերին նվիրված տարածաշրջանային տարեկան համաժողովներին (Մոսկվա, Ռուսաստան) և այլն:

Հայերեն English Русский

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները

ՄԱԿ-ը կամ հիմնովին կբարեփոխվի, կամ նրա փոխարեն կստեղծվի նոր կազմակերպություն․ քաղաքագիտական տեսակետ