Ներկրողից՝ արտահանող. հայկական «Հալեպը» տարածվում է աշխարհում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Շառոյան-Սարյան» ընկերությունը ներմուծողից դարձել է արտահանող՝ իր «Հալեպ» ապրանքանիշի քաղցրավենիքներն ու համեմունքները մատակարարելով աշխարհի մի քանի շուկաներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բիզնես Արմենիա հիմնադրամից, «Հալեպն» արտահանման առաջին պատվերն ստացել է 2017-ին՝ Բիզնես Արմենիայի աջակցությամբ մասնակցելով Աստանայի «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին։ Իսկ 2018 թ. փետրվարին Ժնևում կազմակերպված գործարար համաժողովի արդյունքում արտահանման պայմանագիր է կնքել ֆրանսիական գործընկեր կազմակերպության հետ, շվեյցարական գործընկերոջ հետ բանակցություններն ընթացքի մեջ են։

ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի գրանցման գործակալությունում (FDA) գրանցվելուց և Արտոնյալ առևտրային ռեժիմից (GSP) օգտվելու իրավունք ստանալուց հետո կանոնավոր արտահանումներ է սկսել դեպի Միացյալ Նահանգներ։

«Ընկերությունը նաև գրանցվել է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակում այս տարվա հունվարից գործարկված՝ ապրանքների ծագման ինքնահավաստագրման (REX) էլեկտրոնային համակարգում, որին նույնպես աջակցել ենք և ակնկալում ենք, որ հաջողությամբ կօգտվի պարզեցված եղանակով մինչև 6000 եվրո արժողությամբ ապրանքների արտահանման արտոնյալ ռեժիմից»,-նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Շատ կարևոր էր արտահանման հնարավորություն ստանալը և միջազգային շուկա դուրս գալը։ Հիմա «Հալեպ» ապրանքանիշով Հայաստանում արտադրված փախլավա, լոխում,նուգա, արևելյան այլ քաղցրավենիքներ, հայկական համեմունքներ ենք արտահանում արդեն 5 երկրներ, ինչը մեզ զարգանալու մեծ հնարավորություն է տալիս»,- նշել է «Շառոյան-Սարյան» ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Սարյանը։

«Արտահանման պատվերների, բարձր որակի, աշխատանքի գրագետ կազմակերպման արդյունքում «Հալեպ» խանութների ցանցը նաև ընդլայնվում է, ներկայում խանութներ ունի Երևանում, Վանաձորում, Գյումրիում, նախատեսվում է՝ Արցախում»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Մկրտչյանը։

Հայերեն

Մեծ Մասրիկի մանկապարտեզում բարելավվել են երեխաների կրթության և խնամքի պայմանները

Կդադարեցվի Չարենցի 91 հասցեին հարակից հատվածը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածների երթևեկությունը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը

Գավառում տեղի է ունեցել «Հարսանեկան ավանդույթը Նոր Բայազետում» խորագրով միջոցառում

Գագարին գյուղի Գայի փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Կոնգոյում էբոլայից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 5370-ը

Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» ձևավորված ծրագրերն ավարտական փուլում են

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա