Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ասրյանի շախմատային հուշամրցաշարի մասնակցության արդեն 72 հայտ կա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 20-ին Ջերմուկում մեկնարկող Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարին մասնակցելու համար արդեն գրանցվել է 72 շախմատիստ 9 երկրից: Մասնակիցների կեսից ավելին կրում են միջազգային կոչումներ: Մասնավորապես, մրցաշարին կմասնակցեն 21 գրոսմայստեր,1կանանց գրոսմայստեր, 8միջազգային և 7ՖԻԴԵ-ի վարպետ:
Այս պահի դրությամբ առաջին դասակարգված շախմատիստն է Վիշվանաթան Անանդի երկար տարիների մարտավկա, հանրահայտ հնդիկ գրոսմայստեր Կրիշնան Սաշիկիրանը: Սաշիկիրանը Հնդկաստանի քառակի չեմպիոն է և ազգային հավաքականի կազմում 2014 թվականին դարձել է շախմատային Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: