Վաղարշապատի թիվ 12 դպրոցի շախմատի թիմը հաղթանակներ տոնեց «Սպիտակ նավակ» մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Սոչի քաղաքում շարունակվումէ «Սպիտակ նավակ» մրցաշարը, որին մասնակցում են հանրակրթական դպրոցների թիմերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս տարի մրցաշարին մասնակցում է 100 թիմ, որոնցից 79-ը ներկայացնում են Ռուսաստանի մարզերը: Մրցաշարին մասնակցում են դպրոցական թիմեր Հայաստանից, Անգլիայից, Բելառուսից, Գերմանիայից, Հունաստանից, Իսրայելից, Հնդկաստանից, Ղազախստանից, Քենիայից, Ղրղզստանից, Լատվիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովակիայից, Թուրքմենստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեդիայից և Էստոնիայից:

Տեղի ունեցան մրցաշարի 3-րդ և 4-րդ տուրերը, որոնցում Հայաստանի դպրոցականները տոնեցին հաղթանակներ: 3-րդ տուրում մեր թիմը 2.5-1.5 հաշվով առավելության հասավ Կեմերովոյի մարզի նկատմամբ, իսկ 4-րդ տուրում մեր պատանիներնէլ ավելի վստահ հանդես եկան՝ 3-1 հաշվով հաղթելով Ալթայի երկրամասի թիմին:

4-րդ տուրից հետո աղյուսակը 14.5 միավորով գլխավորում է Հնդկաստանի թիմը, Սվերդլովսկի մարզը 13 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Մոսկվայի դպրոցականները 12 միավորով եզրափակում են լավագույն եռյակը:

Հայաստանը ներկայացնողՎաղարշապատի N 12 դպրոցի թիմը 11 միավորով կիսում է 5-12-րդ հորիզոնականները:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից