Արմեն Սարգսյանը ճանաչողական հանդիպում ունեցավ Կալիֆոռնիայի Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաների հետ 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 4-ին ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան ավագ դպրոցի սաներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպման սկզբում նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ շատ լավ ծանոթ է դպրոցին և տարիներ առաջ այցելել է, ապա հավելեց, որ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրելու: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եք: Կուզենայի լսել, թե ինչ սպասելիքներ ունեք ինձանից»,-աշակերտներին դիմելով՝ ասաց նախագահը:

Հանդիպմանը ներկա մոտ 70 աշակերտները, ովքեր երկու շաբաթ է Հայաստանում էին, պատմեցին նախագահին իրենց տեսածի մասին, կիսեցին Հայաստանից ստացած տպավորությունները:

Պարսկահայ Դերենիկ Դավիդյանն ասաց, որ եղել են Տաթևում, Նորավանքում, Էջմիածնում, Գևորգյան ճեմարանում: «Ես արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում: Այն օրեցօր զարգանում է»,-նշեց նա:

Նախագահի հարցին, Հայաստանը փոխվել է, թե ոչ, աշակերտներից մեկը պատասխանեց, որ կուզենար Հայաստանը համաչափ զարգացած տեսնել: Բոլորն էլ միանշանակ նույն կարծիքին էին, Հայաստանը դեպի լավն է փոխվել:

Աշակերտներից մեկն էլ նախագահի հետ կիսեց իր մտահոգությունը: «Մուրացան» զինվորական հոսպիտալ այցից հետո իրեն մտահոգել է, որ այնտեղ շատ շոգ է զինվորների համար: Նախագահը խոստացավ հարցը ներկայացնել առողջապահության նախարարին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հորդորեց իր հյուրերին աշխատասեր լինել, քանզի միայն բնատուր տաղանդը բավարար չէ հաջողության հասնելու համար: «Ձեզանից ամեն մեկը տաղանդավոր է, սակայն կարևոր է աշխատասեր լինել և ճիշտ ոլորտ ընտրել, և եթե սիրով անենք աշխատանքը, անպայման հաջողության կհասնենք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Հայերեն العربية English Русский

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA