Հասարակական

Տիգրան Ավինյանը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին` ծննդյան և բոլոր երեխաներին` միջազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

 Տիգրան Ավինյանը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին` ծննդյան և բոլոր երեխաներին` միջազգային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորեց բոլոր երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծննդյան օրվա առթիվ:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլոր մանուկներին և նշել, որ Հայաստանում բոլոր երեխաներն ապրելու են պաշտպանված, երջանիկ և ազատ Հայաստանում: Իհակե, նաև կառավարության անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ այն եռանդը, որ ունեք, ունենաք շատ երկար ժամանակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ավինյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում