Սպորտ

Արոնյանի հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է 

1 րոպեի ընթերցում

Արոնյանի հաջորդ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն է 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայում անցկացվող խոշորագույն մրցաշարի 4-րդ տուրում, բացի Արոնյանից և Մամեդյարովից, միմյանց դեմ կմրցեն Լիժեն-Կարուանա, Կարյակին-Լագրավ, Նակամուրա-Կարլսեն և Անանդ-Սո զույգերը:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է, ով ունի 2,5 միավոր: 1,5-ական միավոր ունեն Կարյակինը, Լիժենը, Նակամուրան, Մամեդյարովը, Լագրավը, Սոն և Անանդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում