Հասարակական

Ջավախքը կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում. վրացագետը մեկնաբանում է Փաշինյանի այցը Վրաստան

4 րոպեի ընթերցում

Ջավախքը կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում. վրացագետը մեկնաբանում է Փաշինյանի այցը Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը բավական հագեցած է, առկա են կարևոր շեշտադրումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ վարչապետը Վրաստան է մեկնել մեծ պատվիրակությամբ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ այցը լինելու է բազմաբովանդակ ու արդյունավետ:

«Այս այցը նախ ճանաչողական բնույթ է կրում, սակայն ծանոթությունից բացի նախատեսված մի շարք հանդիպումների շրջանակում կբարձրացվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս այցից հետո կարելի է սպասել, որ որոշ ժամանակ անց հայ-վրացական հարաբերություններում կտեսնենք զարգացման նոր փուլ»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջավախք կատարելիք այցին, նա նկատեց, որ վերջին 15 տարվա ընթացքում հայ բարձրաստիճան պաշտոնյաներից Ջավախք էին այցելել միայն Սերժ Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր, ապա նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Այցը Ջավախք շատ կարևոր է: Նախ այն համաձայնեցված է Թբիլիսիի հետ, ինչը երկկողմանի ուղերձ է՝ ինչպես դրսի որոշ ուժերին, այնպես էլ ներսի որոշ քաղաքական շրջանակներին: Ուղերձը հետևյալն է. Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում ոչ թե անջատող, այլ միացնող շրջան է: Այն կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նշեց, որ ՀՀ վարչապետի այցը նաև տեղի հայ համայնքին ուղղված ուշադրության յուրօրինակ դրսևորում է. Փաշինյանը տեղում կծանոթանա համայնքին, բնակիչներին մտահոգող հարցերին:

«Ինչպես գիտեք, վերջերս Ջավախքում ակտիվացել են բողոքի ակցիաները Թուրքիայի որոշ քաղաքացիների ապօրինի գործողությունների դեմ: Ջավախքի բնակիչները, ոչ միայն հայերը, բողոքում էին, որ որոշ անձինք գալիս, իրենց գույքը գողանում են և տեղափոխում Թուրքիայի տարածք: Սահմանապահներն էլ լիարժեք չեն կատարում իրենց աշխատանքը: Այցի շրջանակում այս և այլ հարցեր ևս կարող են ուղղվել ՀՀ վարչապետին: Նիկոլ Փաշինյանը դրանք կարող է քննարկել Վրաստանի ղեկավարության հետ, աջակից լինել, որ կարգավորվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նկատեց, որ Ջավախք Նիկոլ Փաշինյանի այցը նաև նախընտրական տարր է պարունակում՝ հաշվի առնելով այն, որ Ջավախքում ապրում են Հայաստանի շատ քաղաքացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում