Սպորտ

Առաջիկա մենամարտս կարևորագույններից է. Նարեկ Աբգարյան

1 րոպեի ընթերցում

Առաջիկա մենամարտս կարևորագույններից է. Նարեկ Աբգարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանի հաջորդ մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի 30 լավագույն բռնցքամարտիկներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբգարյանն անձամբ: «Հիմա դեռ հանգստի շրջանում եմ: Իսկ արդեն մի քանի օրից նորից սկսելում եմ նախապատրաստական աշխատանքներս: Ինձ համար սա կարևորագույն մենամարտ է: Հակառակորդս լավագույն 30 բռնցքամարտիկների շարքում է: Մենամարտում է տիպիկ մեքսիկացիներին բնորոշ ձևով»,-ասաց հայ բռնցքամարտիկը:

Մինչ մենամարտը Աբգարյանը մարզումներ կունենա Երևանի և Ծաղկաձորում:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանի հաջորդ մենամարտը կկայանա Իսպանիայում հունիսի 29-ին: Աբգարյանը կմենամարտի մեքսիկացի բռնցքամարտիկ Հեսուս Կալիսիան, և այն մենամարտում կխաղարկվի WBC International Silver գոտին: Աբգարյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 9 մենամարտ և չի կրել ոչ մի պարտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում