Հասարակական

Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կա մեկ զոհ

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է. կա մեկ զոհ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարական ծառայությունում մայիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Վահան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը (Ն. Ճ., տարիքն առայժմ չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում