Մայիսյան տոներին ավելացավ ևս մեկ տոն, ևս մեկ զարթոնք. Սեյրան Օհանյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ապրում է նոր իրողությունում, ձևավորված է նոր մթնոլորտ, ինչը նպաստելու է զարգացմանն ու առաջընթացին: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության անկախության առթիվ: Այս օրը խորհրդանշական է այն առումով, որ մենք շարունակում ենք մեր պատմությունը, և մայիսյան տոներին այսօր ևս մեկ տոն ու զարթոնք ավելացավ: Մենք կարողացանք ապացուցել, որ մեր հայ ժողովուրդն ամբողջ պատմության ընթացքում պայքարով է ապահովել իր զարգացումն ու առաջընթացը: Մենք այսօր այլ երկրում ենք ապրում, այլ մթնոլորտ է ստեղծված և միանշանակ նպաստելու է քաղաքական ուժերին՝ ողջ ժողովրդին մեր զարգացումն ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը:

Արդյոք Սեյրան Օհանյանը առաջիկայում կլինի ակտիվ քաղաքականության մեջ, հարցին ի պատասխան նա նշեց, որ եթե դրա անհրաժեշտությունը լինի, դրա մասին կասի:

Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատել է 2008-2016 թվականներին:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին