Հայ ժողովուրդը հույսը դնում է իր և ոչ թե ուրիշների վրա. Փաշինյանը բացահայտում է Սարդարապատի և մերօրյա հաղթանակների բանաձևը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի հաղթանակի բանաձևը սեփական ուժերի վրա հույսը դնելու և հաղթանակին հավատալու մեջ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությանն այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ամեն անգամ հայ ժողովուրդը հաղթել է, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն: «Մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, երբ հույսը դնենք մեր և ոչ թե ուրիշների վրա, երբ չընկրկենք որևէ դժվարության առաջ, սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքն ու միմյանց, չփորձենք մեր ներանձնական շահերը կապել սեփական ժողովրդի ու պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց, որ տիրոջ այդ զգացումը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն, որպեսզի հայրենիքի յուրաքանչյուր անկյունին և հայրենակիցներին վերաբերվենք հարգանքով ու արժանապատվորեն։

«Հենց այսպես Սարդարապատի հաղթանակից ուղիղ 100 տարի անց 2018-ի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Այդ հաղթանակը նույնքան անհնար էր թվում: Շատերը մինչ օրս հարցեր են տալիս՝ ինչպես դա պատահեց ու ինչու: Պատասխանը հետևյալն է՝ հայ ժողովուրդը հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին ու ապագային: Հայ ժողովուրդը պետք է հաղթեր, քանի որ իր երակներում հոսում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսների արյունը՝ Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ընդամենը երկու տարվա կյանք ունեցած Առաջին Հանրապետությունը հիմք դրեց երրորդ հանրապետության կայացմանը, քանի որ Առաջին Հանրապետության գոյության շնորհիվ էր, որ Հայաստանը Խորհրդային միության կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն: «Այս կարգավիճակի շնորհիվ էր նաև, որ Հայաստանը կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից ու ստանալ միջազգայնորեն ճանաչված անկախ երկրի կարգավիճակ: Առաջին Հանրապետության հիմնադրումը պսակվեց երրորդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակով, աշխարհահռչակվեց ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությամբ»,-ավելացրեց ՀՀ վարչապետը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում