Հպարտանալու և դասեր քաղելու ժամանակ. պատգամավորները ֆունդամենտալ նշանակություն են տալիս Առաջին Հանրապետությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորները ֆունդամենտալ նշանակություն են տալիս Հայաստանի Առաջին Հանրապետությանը հայ ժողովրդի պատմության մեջ և արձանագրում, որ հայ ժողովուրդն այդ օրերին ցույց է տվել, որ հանուն անկախության պատրաստ է կյանքը զոհաբերել, ինչն էլ հանգեցրել է նրան, որ այսօր հայկական երկու անկախ պետություն կա:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Առաջին Հանրապետությանը հայ ժողովրդի պատմության մեջ՝ շեշտելով, որ այդպիսով հայ ժողովուրդը վայելել է անկախություն և պետականություն ունենալու բերկրանքը և կարողացել է շատ բարդ ճանապարհով պահպանել պետականությունը: «Եթե չլինեին Սարդարապատը, Ղարաքիլիսան և Բաշ-Ապարանը մենք կարող էինք նաև մեր ազգային կերպարի կորուստ ունենալ: Վերջիվերջո, աշխարհը հասկացավ, որ հայ ժողովուրդը իր անկախության, պետականության համար պատրաստ է զոհաբերել իրեն, կյանքով հատուցել անկախության համար և դա շարունակություն ստացավ: Պատահական չէր, որ 1988թ. սկսված շարժման ժամանակ կար նույն ոգևորությունը, ինչ Առաջին Հանրապետության հիմնադրման ժամանակ էր, իսկ այդ ոգևորության արդյունքում մենք այսօր ունենք երկու անկախ պետություն»,- եզրափակեց Բաղդասարյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ ժողովրդի պատմության մեջ Առաջին Հանրապետության դերին ու նշանակությանը՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ Առաջին հանրապետությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ունի մեր պատմության համար: «Եթե չլիներ Առաջին Հանրապետությունը, մենք հետո չէինք կարող խոսել Երկրորդ և Երրորդ հանրապետությունների մասին: Հետևաբար մենք սրա հետ կապված ինստիտուցիոնալ հիշողություն ունենք: «Առաջին հանրապետությունը, կարծում եմ, հպարտանալու ու նաև պատմական դասեր քաղելու մի հատված է մեր պատմության մեջ»,- ասաց պատգամավորը:

Նրա գնահատմամբ՝ հայ ժողովուրդը պետք է պատվով, հարգանքով, սիրով հերոսացնի և պատվի մեր հերոսներին, Առաջին Հանրապետության հիմնադիրներին, ինչպես նաև, դասեր քաղելով, ապագայում այնպես շարժվի առաջ, որ այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունը չդադարի լինել անկախ հանրապետություն:

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատումտված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ: 100 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգայինխորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով